▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ծիխարի» քննություն է անցկացվել. «Հրապարակ»

«Վերջին անգամ նման քննություն անցկացվել էր Հրայր Թովմասյանի՝ արդարադատության նախարար եղած ժամանակ, և լրագրողները կարող էին առցանց հետևել քննություններին։ Իսկ, ահա, այժմ արդարադատության նախարարությունը «ծիխարի» քննություն է արել, բավարարվելով միայն օգոստոսի 3-ին մի հաղորդագրություն տարածելով, որտեղ ներկայացված է նոտարների թեկնածուների որակավորման ստուգման թեստավորման փուլը հաղթահարած դիմորդների ցանկը։ Եվ, ահա, ցանկի առաջին՝ պատվավոր հորիզոնականում Դիանա Աբրահամյանն Է՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայր Ջոնիկ Աբրահամյանի հարսը։ Ասում են՝ առաջին փուլը հաղթահարած մյուս անձինք ևս պատահական մարդիկ չեն։ Նշենք, որ նոտարների թեկնածուների որակավորման ստուգումն անցկացվում Է երեք փուլով՝ առաջինում ստուգվում են թեկնածուների տեսական գիտելիքները, երկրորդ փուլում՝ նրանց մտածելու ունակությունը, իսկ երրորդում հարցազրույցն Է նախարարի հետ»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին