ESem.am-ը գրում է,որ երգչուհի Քրիստինե Պեպելյանը տարեսկզբի մի քանի օրն է միայն կարողացել անցկացնել առանց ստուդիաների ու ձայնագրման:
Նրա փոխանցմամբ` առաջին գործը, որն այս տարի կներկայացնի հանդիսատեսին անգլալեզու կլինի: «Միացյալ Նահանգներում բնակվող ազգությամբ հայ Սերգեյ Գալստյանը երաժշտություն է գրել ու ինձ առաջարկել կատարել այդ երգը: Սա մեր առաջին համագործակցությունն է ու նրա առաջին փորձը, որովհետև պրոֆեսիոնալ երաժիշտ չէ,- պատմեց երգչուհին և հավելեց,- երգը կոչվում է «My one and only love»: Երգի բառերն էլ երգչուհի Չիոման է գրել, իսկ գործիքավորումը կատարել է Արամ Ավագյանը»:
Այս երգը կլինի Քրիստինեի առաջին անգլալեզու կատարումը: Նա արդեն ձայնագրել է այն ու ուղարկել ԱՄՆ, որտեղ էլ կատարվելու են երգի վերջնական աշխատանքները: Երգչուհին մտադիր է տեսահոլովակ նկարահանել այս երգի հիման վրա: «Ցանկություն չեմ ունեցել անգլերեն երգ ունենալ, բայց այս առաջարկը միանգամից ընդունեցի, որովհետև գեղեցիկ նոր երգ էր»:
Այժմ Քրիստինեն մեկ այլ երգի վրա էլ է աշխատում. երգ նվիրված է ընկերոջը, խոսքերի և երաժշտության հեղինակը Րաֆֆի Ալթունյանն է:
Առավել մանրամասն`այստեղ