Պեկինում Ասիական տեխնիկական և տնտեսական համագործակցության վեհաժողովի ժամանակ, որին հրավիրված էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել, որ չի վրիպել օպերատորների աչքերից,-գրում է foreignpolicy.com-ը:
Չինական Կենտրոնական հեռուստաալիքի տեսախցիկները վերևից նկարել են այն պահը, երբ Պուտինը թիկնոց է գցել Չինաստանի առաջին տիկին Պեն Լիյուանի վրա: Սակայն կադրից երևում է, որ մի քանի վայրկյան անց առաջին տիկինը նրբանկատորեն հանում է թիկնոցը և այլ բան է հագնում:
Մի քանի ժամ անց այս կադրերը ընդհանուր տեսանյութից մոնտաժվել են, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել սոցիալական ցանցերում: