▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չի բացառվում, որ Հայաստանում կլինեն շարժական արագաչափեր

Հայաստանում չի բացառվում, որ ներդվեն շարժական արագաչափեր, որոնց կիրառումը խիստ արդյունավետ է եղել Ֆրանսիայում: Առաջարկ այդպիսի ներկայացրել են ֆրանսիացի ոստիկանները։ Չորրորդ օրն է ՝ ֆրանսիայի ազգային ոստիկանության ճանապարհային ծառայության մայոր Քրիստոֆ Ռուժոն և լեյտենանտ Օլիվյե Բղեմոն Երեւանում են։

Ըստ նրանց ՝ 2003 թվականին, երբ Ֆրանսիայում գործարկվեց տեսադիտարկման և արգաչափ սարքերի համակարգը, հասարակության մեջ թերահավատություն կար դրա արդյունավետության վերաբերյալ։

Սակայն վիճակագրությունն ինքնին խոսուն է՝ 1974 թվականին Ֆրանսիայում ճանապարհային պատահարների հետևանքով զոհվել է 18 հազար մարդ, 2003-ին, համակարգի ներդրումից հետո, արձանագրվել է մահվան 8000 դեպք, իսկ 2013 թվականին՝ 3200:

Քրիստոֆ Ռուժոն և Օլիվյե Բղեմոն, դիտարկումներից ու փորձագիտական եզրակացություններից բացի, ընդգծեցին նաև հայ գործընկերների հետ փորձի փոխանակման կարևորությունը, մասնավորապես՝ համացանցում սեփական խախտումը դիտելու՝ վարորդների հնարավորությունը, ինչը ցանկալի է կիրառել նաև Ֆրանսիայում:

Հայ ճանապարհային ոստիկաններն իրենց հերթին պատրաստ են քննարկել շարժական արագաչափերի կիրառման առաջարկը, ինչը թույլ կտա արագությունը վերահսկել ոչ միայն ստացիոնար արագաչափերի տիրույթում, այլև ողջ ճանապարհին:

Ֆրանսիացի ճանապարհային ոստիկանները բարձր գնահատեցին նաև վարորդական վկայականների և ավտոմեքենաների համարանիշերի տրամադրման գործընթացի արագությունը, ինչպես և նշեցին, որ հայ գործընկերներին առաջարկել են, Ֆրանսիայի փորձով, հատուկ տարբերանշաններ փակցնել սկսնակ վարորդների մեքենաների վրա:

Մանրամասներն police.am-ի տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին