▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեզ նման 100 հայաստանցուն 1 սփյուռքահայի հետ չեմ փոխի

Սիրիացիներին ծեծելու մեջ իշխանավորներին մեղադրելուց առաջ նայեք խնդրեմ ձեր շուրջը, մարդիկ, հենց այստեղ: Տեսեք, թե ինչ ֆաշիստական գրառումներ կան նրանց հասցեին: Հայը հայի մասին: Սփյուռքահայերը որոշ մարդկանց քթին չեն եկել և անամոթաբար պաշտպանում են նրանց ծեծողներին: Սրանք կարծում են, թե Հայաստանը միայն իրենցն է և իրենց պապաների ստեղծածը: Ամոթ է, սթափվեք և ձեր անմակարդակ մտքերը մի տարածեք: Ձեզ նման 100 հայաստանցուն 1 սփյուռքահայի հետ չեմ փոխի: Թող ներեն ինձ պարկեշտ հայաստանցիները:

 

Սյուզան Սիմոնյան 

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին ՀՀ ոստիկանություն է այցելել Սիրիայի քաղաքացի, 41-ամյա Բողոս Հագոփի Աղոյանը.  նա պատմել է, որ աշխատում է Թալինի հիվանդանոցում՝ որպես սրտաբան և Հայաստան է եկել Սիրիայից: «Երեկ աշխատանքս ավարտելուց հետո իջել եմ, որպեսզի իմ ավտոմեքենայով գնամ տուն: Բայց 2 ավտոմեքենաներ, որոնցից մեկը Mercedes էր, փակել էին ճանապարհը: Ես էլ սկսեցի հետաքրքրվել, թե ում են դրանք պատկանում: 3-րդ հարկից Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանի եղբայրը՝ Արամ Արամյանը, տեսավ ու սկսեց վատ արտահայտություններ անել իմ հասցեին, թե՝ կսպասես էնքան, մինչև իջնենք: Որոշ ժամանակ անց 2 հոգի քաղաքապետի եղբոր հետ մոտեցան ինձ ու սկսեցին հայհոյանքներ տալով հարվածել: Նրանցից մեկը Սուրիկ Գրիգորյանն է, իսկ մյուսը «Կայծ» մականվամբ թալինցի, 33-ամյա Կայծեր Ավետիսյանն է, ով աշխատում է Թալինի քաղաքապետարանում»,-ասել է Բողոս Աղոյանը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին