Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վարդան Պետրոսյանի գործով ապացույցների հետազոտումը: Դատարանում հրապարակվել է նոյեմբերի 11-ին քննիչ Հ. Հակոբյանի կողմից կազմված «Վազ 21214» ավտոմեքենայի զննության արձանագրությունը, որտեղ քննիչը նշել է, որ ավտոմեքենան գտնվում է վթարված վիճակում, մեքենայի դռները հնարավոր չի եղել բացել, իսկ վարորդի նստարանին եղել է կողային տեսանելության հայելին: Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն ասել է, որ «Նիվա» մակինիշի ավտոմեքենայում գազի բալոնի տեղադրման թույլտվություն չի եղել: Նրա խոսքով՝ երկու երիտասարդ տղաների մահվան պատճառը նաև գազի բալոնն է եղել. «Եթե գազի բալոնը չլիներ, տղաները չէին մահանա»:
Տեսանյութը՝ tert.am-ի