▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցեխը, որ ուզում եք շպրտել վրաս, ինձ հաստատ չի դիպչի, բայց ձեր ձեռքերը կցեխոտեք

Զարմանու՜մ եմ ինչպես կարելի է մարդու հետ չշփվել, և նրան չսիրել, ես ևս մեկ անգամ հիասթափվեցի դերասան մարդուց, խոսքս այո՛ հենց դերասանի մասին է ով խաղում է սերիալում, կինոյում, կամ թատրոնում....

Թող ինձ ներեն այն դերասանները, ովքեր մարդ աշխարհ ունեն, սակայն նրանք ցավոք քիչ են.... Այ հիմա ես գրառում եմ ու կոկորդս խեղդվում է,արցունքներս աչքերիցս հոսում են, «Դերասա՛ն» ին՞չ ես ուզում ինձանից, ճիշտ է ես թատերական կրթություն չունեմ բայց կարող եմ անկեղծ խաղալ և բեմում և կինոյում,քանզի ես անկեղծ մարդ եմ նաև կյանքում... և ես հպարտ եմ որ ես ԱՍՄՈՒՆՔՈՂ եմ և ոչ դերասան...

Կներեք սիրելիներս իմ ներսի փոթորիկները ցանակացա գրառումով հանդարտեցնել,և կիսվել ձեզ հետ,այս ամենը այսպես չեի արտահայտի եթե քիչ առաջ հայտնի ռեժիսորներից մեկը ինձ չզանգեր և չփոթորկեր... Անուններ չեմ տա սակայն համառոտ ներկայացնեմ եղելությունը. արդեն կլինի կես տարի է պարապում ենք մի ներկայացման բեմականացման վրա, ուր ինձ տրված էր խաղալ գլխավոր դեր, ես արդեն պատրաստ, և ռեժիսորն էլ ինձանից գոհ, ասաց որ շուտով մյուս դերասաններին ինձ կներկայացնի և մենք միասին կխաղանք բեմում ներկայացումը, իհարկե ասեմ որ ներկայացումը բազմիցս բեմադրվել է, և ես պետք փոխարինեի մի կնոջ ով հարգելի պատճառներով չի կարող որոշ ժամանակ խաղալ ներկայացման մեջ...

Դե ես էլ ստանձն առա խաղալ այդ լուրջ դերը, և ռեժիսորն էլ բավականին գոհ էր ինձանից, մի խոսքով արդեն հասել է միասին ներկայացնելու պահը, և երբ ռեժիսորը ասել է որ ես եմ խաղալու ներկայացման մեջ, այնտեղ չեմ էլ իմանում ով ինձ չասաց ռեժիսորը և ճիշտ արեց, մի խոսքով ճիճու դերասաններից մեկը ասում է որ կամ ես կամ ինքը... և ես զարմանում եմ Աստված իմ որտեղից մարդկանց մեջ այսքան չարություն... Տե՜ր Աստված մարդկանց իրար սիրելու ունակություն տուր խնդրում եմ... և իմացե՛ք այս կյանքում ով ինչ անում է իրեն է անում, ես հավատում եմ իմ երկնային մեծ ուժին, իմ Աստծուն ով շատ հզոր է ինձ համար, այդ մարդիք կստանան իրենցը վերևից, ես էլ իմը... գուցե մի օր շնորհակալ լինեմ նրանցից, չէ որ ինձ միշտ չկամներն ու չուզողներն են առաջ մղում...

Հ.Գ. Ցեխը, որ վերցնում եք և ուզում եք շպրտել վրաս, ինձ հաստատ չի դիպչի, բայց ձեր ձեռքերը կցեխոտեք։

Լիանա Զուրաբյան

Կարդացեք նաև` Սերժն ու Ծառուկյանն ինձ պետք է պարգև տան` քաղաքական թեման շեղելու համար. Լիանա Զուրաբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին