▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցեղասպանության բրենդը` մայկաների և դոշլուկների բիզնեսն ո՞ւմն է լինելու

Նայեցի ցեղասպանության 100-ամյակի (լեզուս չի պտտվում ասել) միջոցառումների գովազդային հոլովակը:

«Տարբեր երկրների սովորական անցորդներին կբաժանվեն սգո ժապավեններ...» Մուրանք ոչ միայն ձեռքներս մեկնած, այլև խորհրդանիշ բաժանելով, որ երկու քայլ հետո աղբարկղը շպրտեն «սովորական անցորդները»:

Դուք ու՞մ եք հարցրել այս ախմախությունների շարքը սկսելուց առաջ: Զոհե՞րն են ձեզ թույլ տվել: Զորավար Անդրանիկի պատգա՞մն եք կարդացել: Ի՞նչ անմոռուկ: Էդ միլիոնավոր մարդկանց ու ամբողջ Էրգիրը մի գլամուռնի անմոռուկի մեջ ամփոփեցիք ու պրծա՞ք: Եկող տարի LED էկրանների վրա անմոռուկների անիմացիայի հովանու ներքո կազինո եք գնալու, կյանք անեք, մարդկանց կրակեք փողոցներում...

Մայկաների բիզնեսն ու՞մն է լինելու: Իսկ դոշլուկների՞:

Ցեղասպանության բռենդը ստեղծեցիք ու գոհ եք:

Եկող տարի մի հատ ներողություն հաստատ կստանաք թուրքերից: Դոշներին անմոռուկ կպցրած... Էժան, էժան, էժան ու կեղծ էլեգանտության մեջ ահավոր ռաբիզ...

Աղբյուրը` noni-no.livejournal.com

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին