▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չեղարկվել է Ակադեմիական քաղաքի նախագիծը․ նախարարությունը որոշում ունի»

Ժողովուրդ օրաթերթը գրում է․ «Այսօր վաղ առավոտյան նախարար Ժաննա Անդրեասյանը Նիկոլ Փաշինյանի հրամանով եկել է Կառավարություն և մասնակցել է փակ հանդիպման։
Որոշում է կայացվել «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» չեղարկող նախագիծը մտցնել ապրիլի 4-ին կայանալիք Կառավարության նիստի օրակարգ։ ArmLur.am-ը նախարարությունից փորձեց պարզաբանում ստանալ, որտեղից հաստատեցին, որ նախարարը և Նիկոլ Փաշինյանը այսօր Կառավարությունում ունեցել են քննարկում։
Ստացվում է, որ Ակադեմիական քաղաքի նախագիծը չեղարկվելու է և այն ֆինանսները, որը հատկացվել են քաղաքի հատակագծի և մոդելավորման համար, հօդս ցնդեցին»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին