▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեխական օրաթերթը Մխիթարյանին համարում է Հայաստանի ֆուտբոլի թագավորն ու հպարտությունը

 

 Չեխական մամուլն այսօր լի է վաղը սպասվելիք Չեխիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը նվիրված հրապարակումներով։ Մասնավորապես ամենաազդեցիկ եւ բազմատպաքանակ ՄՖ ԴՆԵՍ օրաթերթը մի ամբողջ էջ է հատկացրել հայկական ֆուտբոլային թիմին` գլխավոր թեմա դարձնելով Հենրիխ Մխիթարյանի խաղը։
Լրագրող Յան Պալիչկան հարցազրույց է վերցրել Հենրիխից, ով պատմել է իր մանկության եւ հոր` վաղամեռիկ հայտնի ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի մասին։ Հենրիխի քույրը աշխատում է ՈՒԵՖԱ-ում, իսկ մայրը հոգ է տանում ողջ հավաքականի համար։ Հեղինակը պատմում է , թե ինչպիսի հաջողությունների է հասել Հենրիխը Դոնեցկի ,,Շախտյորում,, դարձել լավագույն ռմբարկուն , եւ 700 միլիոն կրոնով տեղափոխվել Դորտմունդի թիմը։ Այնուհետեւ Չեխիայի հավաքականի անդամ Հյուբշմանը շատ բարձր է գնահատում հայ ֆուտբոլիստին։ Նշվում է ‚ որ նա տիրապետում է չորս միջազգային լեզվի, եւ այժմ էլ սովորում է գերմաներեն։
Մի այլ հարցազրույց է տպագրված չեխահայ գործարար Մհեր Գամջյանի հետ, ով պատմում է, թե ինչ նշանակություն ունի հայերի համար ֆուտբոլը եւ ինչպես են այժմ ֆուտբոլային խաղերը դիտում երեւանյան սրճարաններում։ Նա նաեւ նշում է, որ Հայաստանում շատ լավ գիտեն չեխ ֆուտբոլիստներ Չեխին, Ռոսիցկուն եւ Հյուբշմանին։ Նրա խոսքերով չեխահայությունը անհամբերությամբ է սպասում վավա խաղին եւ հույս տածում, որ Հայաստանի հավաքականը կհաղթի։
Լրագրող Ռադիմ Տրուշինան էլ հարցազրույց է տպագրել չեխական թիմի դիտորդ Դանիել Դրահոկոպիլի հետ, ով բարձր է գնահատում Հայաստանի թիմը, հատկապես Հենրիխ Մխիթարյանին, Գեւորգ Ղազարյանին, Արաս Օզբիլիսին եւ Յուրա Մովսիսյանին։ Որպեսզի չեխերը հաղթեն հայկական թիմին, պետք է լավ նայեն Հայաստան-Դանիա խաղի տեսագրությունը։ Այսպիսի խորհուրդ է տալիս չեխ մարզական մեկնաբանը։

ՕՐԵՐ եվրոպական անկախ ամսագրի կայքը գրում է, որ չեխական մամուլն այսօր լի է վաղը սպասվելիք Չեխիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը նվիրված հրապարակումներով։ Մասնավորապես ամենաազդեցիկ եւ բազմատպաքանակ ՄՖ ԴՆԵՍ օրաթերթը մի ամբողջ էջ է հատկացրել հայկական ֆուտբոլային թիմին` գլխավոր թեմա դարձնելով Հենրիխ Մխիթարյանի խաղը։
Լրագրող Յան Պալիչկան հարցազրույց է վերցրել Հենրիխից, ով պատմել է իր մանկության եւ հոր` վաղամեռիկ հայտնի ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի մասին։ Հենրիխի քույրը աշխատում է ՈՒԵՖԱ-ում, իսկ մայրը հոգ է տանում ողջ հավաքականի համար։ 
Լրագրող Ռադիմ Տրուշինան էլ հարցազրույց է տպագրել չեխական թիմի դիտորդ Դանիել Դրահոկոպիլի հետ, ով բարձր է գնահատում Հայաստանի թիմը, հատկապես Հենրիխ Մխիթարյանին, Գեւորգ Ղազարյանին, Արաս Օզբիլիսին եւ Յուրա Մովսիսյանին։

-Որպեսզի չեխերը հաղթեն հայկական թիմին, պետք է լավ նայեն Հայաստան-Դանիա խաղի տեսագրությունը,-այսպիսի խորհուրդ է տալիս չեխ մարզական մեկնաբանը։

Առավել մանրամասն` այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին