▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ձեր սրտում դաջված են Փաշինյանը, Աննա Հակոբյանն ու Ալեն Սիմոնյանը»․ շարժման մասնակիցը՝ ոստիկաններին

«Խնդրում ենք պատկան մարմին մոտենա, հիմնավոր պատասխան տա, թե ինչո՞ւ են պատգամավորներին ու Բագրատ Սրբազանին արգելում մտնել գյուղ»,- Կիրանցի մատույցների մոտ ասաց շարժման մասնակիցը՝ դիմելով ոստիկաններին․ «Էսքան տգետ կարելի ա՞ լինել, որ դուք եք, պարոնա՛յք սպաներ։ Դուք ուսադիր կրելու պատիվը ոտնահարում եք՝ ՔՊ-ին ծառայելու համար։ Ձեզնից յուրաքանչյուրի սրտում էն չորս արժեքի փոխարեն (հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված խմբ․) դաջված են Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանն ու Ալեն Սիմոնյանը»։

***

«Նայեք՝ ինչ վայրագություններ են անում»,- ֆեյսբուքյան եթերում հայտնում է պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ ներկայացնելով բերետավորների բռնի գործողությունները՝ Կիրանցի մոտ հավաքված քաղաքացիների նկատմամբ:

Կիրանցի ճանապարհը փակած կարմիրբերետավորները բռնի ուժ կիրառելով բերման են ենթարկում շարժման մասնակիցներին՝ պատճառաբանելով, որ նրանց հավաքն ապօրինի է։ «Ինչքան տանեք, էնքան շատանալու ենք»,-բղավում են մասնակիցները՝ փորձելով կանխել բերետավորների բռնի գործողությունները։
Իրավիճակը լարված է:

***

Առավոտից ոստիկանական տարբեր ստորաբաժանումներ փակել են Կիրանց տանող ճանապարհը։ Բագրատ Սրբազանին, ԱԺ պատգամավորներին, լրագրողներին ու շարժման մասնակիցներին թույլ չեն տալիս մտնել գյուղ։ Այս իրավիճակում, սակայն, քիչ առաջ փորձել են արտոնյալ պայմաններով, ոստիկանության մեքենայի ուղեկցությամբ Կիրանց մտցնել Հ1-ի նկարահանող խմբին, հայտնել է Գառնիկ Դանիելյանը։

***

***

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին