Ցանցային առաջմղումն ու հայկական մենթալիտետը
Հայտնի է` Յունիբանկն ու Հին Էրիվանը կոնֆլիկտ ունեն: Վերջինիս վերաբերյալ երկու կողմն էլ համացանցում սեփական դիրքորոշումներն են ներկայացնում: Լայն հաշվով կոնֆլիկտն ինձ չի հետաքրքրում, սակայն մի հանգամանք կա, որ չեմ կարող անտեսել.
Յունիբանկի ու Հին Էրիվանի ֆեյսբուքյան պաշտոնական էջերով գովազդ է բերում ընդհանուր պատին, որտեղ կոնֆլիկտի վերաբերյալ միմյանց պարզաբանումներ են անում կամ ագրեսիվ պատասխաններ են տալիս:
Հարգելիներս, կարող եք լրատվականի հարցազրույց տալ ու դա տեղադրել գովազդ, բայց, կորպորատիվ էջերով նման ակտիվություն ցուցաբերելով, ոնց որ քաղաքական կազմակերպություններ լինեք: Դուք ապրում եք սպառողի դարաշրջանում, հո քաղաքացիական նախաձեռնություն կամ կուսակցություն չեք, որ պաշտոնական էջերով միմյանց կոշտ ու կոպիտ պատասխաններ եք տալիս:
Կներեք նվաստիս, որ իր կարճ խելքով վերլուծում է Ձեր կոնֆլիկտը, բայց, հավատացեք, Ձեր կորպորատիվ իմիջը դրանից միայն տուժում է: Սպառողների համար միևնույն է Ձեր ներքին հարցերը, իսկ բանկի և ռեստորանի այլընտրանք շուկայում շատ կա...