«Տիկին Զոհրաբյան, նշում եք, որ 12 տարվա խորհրդարանականի փորձ ունեք, բայց ձեր փորձառությունը ձեզ չի հուշում, որ պետք է պահեք ԱԺ կանոնակարգը»,-այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:
«Ես անփորձս, եւ մեր խմբակցությունն ավելի լավ է պահում ԱԺ կանոնակարգը: Երկրորդ, երբ ջղայն տոնով ելույթներ եք ունենում, ձեր ջղայն տոնը մեր նյարդերին թեթեւ խուտուտ է տալիս, բայց ոչ ավելին: Կարող է այս միկրոֆոնները շաքար ստանան, բայց մենք չենք ստանա, մենք չենք վախենում ձեր ջղայն տոնից, ձեր տեղից ջղայն հոնքերով արտահայտություններից: Մենք հանգիստ ձեզ լսում ենք, հետո այստեղից արտահայտում ենք մեր մտքերը»,-ասաց Կոնջորյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
Դիտեք նաև՝