Ինչպես կանխատեսել էին օդերեւութաբանները, Հայաստանում ջերմաստիճանն զգալիորեն բարձրացել է՝ հատելով 40 աստիճանի սահմանը:
Արդեն հայտնել ենք, որ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը այս կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում հումորային գրառում էր արել:
«Հանձնարարական եմ տվել Սուրենյանին մի քիչ թուլացնել շոգերը։ Չկատարումը կհամարենք սաբոտաժ»,- գրել էր նա:
Դրան արձագանքել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, ով ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի պարոն Միրզոյան, Ձեր հանձնարարականը հուլիսի 6-ից շուտ չենք կարող կատարել»: