Ձեր դաշնակիցները թուրքերն ու ադրբեջանցիներն են, մերը՝ ռուսները. Մինասյանը՝ Ռուբեն Ռուբինյանին
Ազգային ժողովի մեծամասնությունն այսօր մերժեց ընդդիմադիրների առաջարկած՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահամանզատման և սահմանագծման վերաբերյալ ԱԺ հայտարարության» նախագիծը, որից հետո մթնոլորտը խորհրդարանում լարվեց։ ՔՊ-ական պատգամավորները հայտարարությունը որակեցին «դաշնակցականների և կայսրության համատեղ հայտարարություն» ու սկսեցին քննադատական խոսքեր ուղղել ՀՅԴ-ին՝ «Հայաստանը ռուսական գուբերնիա դարձնելու» մեղադրանքով։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ընդհանրացնելով ՔՊ-ականների ելույթները, հակադարձեց․ «ՔՊ-ական պատգամավորների խոսույթի մեջ ընդգծված արտահայտություններ էին հնչում՝ ասելով՝ ձեր դաշնակիցները, նրանք նկատի ունեն Ռուսաստանի Դաշնությանը և Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Այո՛, ձեր դաշնակիցները թուրքերն ու ադրբեջանցիներն են, մերը՝ ռուսները»,- ասաց Մինասյանը։ |
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝