Այստեղ բացահայտ հանցագործության տարրեր չկան, և մինչ այս պահը այստեղ չեն գտել մի փաստաթուղթ, որ այդ գործի հետ կապ ունի. փաստաբանը` խուզարկության մասին
Ռոման Երիցյանը լրագրողներին ասաց, որ խոսքը 2021թ–ի գործի մասին է։ «Այն կապված է ենթադրյալ տնտեսական հանցագործության հետ։ Խոսքը վերաբերում է կոնկրետ իրավաբանական անձի և ՀՀ–ում գործող բանկի միջև վարկային պայմանագրին։ Այդ պայմանագիրը կնքվել է ՀՀ կառավարության և Արցախի կառավարության որոշումների շրջանակում։ Այստեղ բացահայտ հանցագործության տարեր չկան, և չեմ հասկանում` 2021–ի իրադարձությունը ինչ կապ ունի Արցախի ներկայացուցչության հետ»,–ասաց փաստաբանը` մանրամասներ ներկայացնելով։
Նշեց, որ դատարանի որոշման մեջ արտացոլվում է նաև Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը և նրա ցուցմունքը։
***
|
«Մոտ 1 ժամ է՝ ՔԿ-ից մեծաքանակ խմբով ներկայացել են և խուզարկություն է տեղի ունենում՝ փաստաթղթերի մասով: Առաջին հարկում խուզարկությունը վերջացրել են, հիմա երկրորդ հարկն են խուզարկում․ սպասենք զարգացումներին»,- «ABC Media»-ի հետ զրույցում ասել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը՝ անդրադառնալով Արցախի ներկայացուցչությունում իրականացվող խուզարկությանը: «Այլ մեկնաբանություններ չունեմ՝ հասկանալի պատճառներով, հետո Արցախի իշխանություններն իրենց հստակ դիրքորոշումը կհայտնեն: Դատարանի որոշումը կա խուզարկություններ իրականացնելու և փաստաթղթեր առգրավելու, այս պահին դեռ ոչ մի փաստաթուղթ չի առգրավվել»,- հավելել է նա: Պետնախարաը չմեկնաբանեց լրագրողի այն դիատրկումը, որ սա կապո՞ւմ եք երեկվա լսումների հետ․ «Եկեք մեկնաբանություններ չանենք, որոշ ժամանակ անց մեր հստակ դիրքորոշումը կլինի»։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը տեղեկացրել էր, որ Արցախի ներկայացուցչությունում, արցախցիների վերադարձին վերաբերվող խորհրդարանական լսումներից մեկ օր անց` այսօր, ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում: *** |
|
«Իհարկե, ուղիղ կապ կա այսօրվա հետախուզումների և երեկվա ԱԺ լսումների միջև»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Արցախ Միության» նախագահ, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ «Ոչ միայն ուղիղ կապ կա, այլ հիմնական առիթը դա է։ Իսկ պատճառը բոլորս հասկանում ենք՝ վաղուց Արցախի պետական ինստիտուտների հանդեպ՝ այդ թվում այս, հետապնդումներն ակտիվ են եղել, ուղղակի երեկվա լսումները լրացուցիչ առիթ են հանդիսացել»,- նշեց Բեգլարյանը։ «Ըստ ձեզ՝ ինչպիսի՞ ճակատագիր է սպասվում ներկայացուցչության շենքին, քանի որ ավելի վաղ դատախազությունը շենքը բռնագանձելու պահանջ էր ներկայացրել»․ հետաքրքրվեց լրագրողը։ «Եթե բավարար հանրային ճնշում չլինի, իհարկե, կհասնեն։ Չեք տեսնո՞ւմ, որ իրենք ինչ ուզում են, դատարաններն էլ այդ ակտերն էլ ընդունում են»,- ի պատասխան ասաց Արտակ Բեգլարյանը։ Արցախի նախկին ՄԻՊ-ը հավանական համարեց նաև այսօրվա խուզարկության և երեկ ՀՀ վարչապետի Գերմանիայում կատարած այն հայտարարության միջև, թե պետք է փակվի ԼՂ վերադարձի հարցը․ «Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքից հրաժարվողը չի կարող լինել Նիկոլ Փաշինյանը, կամ ՀՀ վարչապետը, Արցախի ժողովուրդը պետք է որոշի վերադառնում է, թե ոչ»,- հավելեց Արցախի քաղաքական գործիչը։ *** Չակերտավոր իրավական, բայց իրականում քաղաքական պրոցես. փաստաբանն ասաց` իրավապահներն ինչ են տարել Արցախի ներկայացուցչություններից Փրկարար ծառայության աշխատակիցների օգնությամբ բացված չհրկիզվող պահարանից հայտնաբերել են դատարկ թղթապանակներ, նաև «Ազատ Արցախ» թերթը, լրագրողներին ասաց Ռոման Երիցյանը։ «Մենք զգուշացրել ենք, որ իրենց առգրավված նյութերը, ասենք` համակարգչի կոշտ սկավառակները, վերաբերելի չեն այն վարույթին, որ շրջանակում խուզարկություններ են արվել»,–ասաց նա։ |


