Զենիթ-Բորուսիա
Զենիթը և Բորուսիան այս պահին շատ արժանի մրցակիցներ են միմյանց համար:
Ռուսաստանի առաջնությունում այս պահին դեռ չի մեկնարկել 2-րդ շրջանը, Զենիթը Ռուսաստանի պրիմիեր լիգայում վերջին հանդիպումը անցկացրել է դեկտեմբերի 6-ին, բայց թիմը ընկերական խաղերով փորձել է պահպանել խաղային տոնուսը. որքանով է հաջողվել դա մենք կիմանանք Բորուսիաի հետ կայանալիք հանդիպմանը, ի ուրախություն Զենիթի երկրպագուների Բորուսիան այս մրցաշրջանում անգամ մոտ չէ իր լավագույն վիճակին , ինչը ևս մեկ անգամ ապացուցվեց Բունդեսլիգայի վերջին տուրում, որտեղ Բորուսիան ջաղջախվեց համեստ Համբուրգի կողմից 3-0 հաշվով, իսկ Բորուսիաի ֆուտբոլը ուղղակի անհասկանալի էր,թիմի մոտ բացակայում է ստաբիլությունը, ինչը մի ժամանակ թիմի հաղթաթուղթն էր, մի փոքր առավելություն այնուամենայնիվ ունի Բորուսիան` հենց մեկը իր բարձր կարգի հաշվին:
Կանխատեսում` Հանդիպումը կավարտվի 0-0 հաշվով:
Օլիմպիակոս-Մանչեսթեր Յունայթեդ
Օլիմպիակոս հավասարը չունի Հունաստանում` հաղթում է բոլորին և ամենուր:Թիմը Հուսաստանի առաջնությունում դեռ չունի պարտություն `26 խաղ` 24 հաղթանակ, 2 ոչ-ոքի, շատ ամուր թիմ , որը կարող է պայքարել հաջորդ փուլի համար` օգտագործելով Մանչեսթերի Յունայթեդի մեղմ ասած տարօրինակ ֆուտբոլը այս մրցաշրջանում:Լավ հանդիպում է մեզ սպասվում, թիմերի շանսերը գնահատում եմ հավասար, բայց նորից կա կարգի խնդիր որտեղ միանշանակ Մանչեսթերը գերազանցում է մրցակցին , իսկ բացի կարգը կա նաև անհատական գործոնը, որտեղ Օլիմպիակսը կրկին զիջում է մրցակցին:
Կանխատեսում` Հանդիպումը կավարտվի 1-0 հաշվով` հօգուտ Օլիպիակոսի:
Գալաթասարայ-Չելսի
<<Հիանալի վիճակահանություն. երկու դեպքում էլ խաղալու եմ տանը>>
Դրոգբայի խոսքերը ՉԼ-ի 1/8-ի վիճակահանությունից հետո:
Հանդիպում, որտեղ Դրոգբան կփորձի հիշեցնել իր մասին Չելսի երկրպագուների:Այս պահին և ընդհանրապես Չելսին մեկ գլուխ բարձր է թուրքական թիմից, Գալաթասարայի ամբողջ խաղի ընթացքում կպաշտպանվի և հույսը կդնի հակագրոհների վրա, դա իհարկե այնքան էլ դժվար չէր կռահել, իսկ Չելսին ` Անգլիայի պրիմեր լիգայի միաձնյա առաջատարը` միայն ու միայն հաղթանակի համար է պայքարելու: Չելսին լինելով պաշտպանողական թիմ ` միշտ պաշտպանողական թիմերի հետ խնդիրներ է ունենում, այդ խնդիրները երևացին նաև Չելսի-Եվերտոն հանդիպմանը, որտեղ միայն մրցավարի ավելացրած ժամանակում թիմը կարողացավ կոտրել Եվերտոնի խիտ պաշտպանությունը:
Կանխատեսում` Հանդիպումը կավարտվի 0-2 հաշվով:
Շալկե 04-Ռեալ Մադրիդ
Ռեալ Մադրիդը պետք է, որ խնդիրներ չունենա գերմանական ակումբի հետ խաղում:Թիմը առանց Ռոնալդուի բավականին լավ խաղ էր ցուցադրում Լա Լիգայում, իսկ նրա հետ թիմը ավելի ուժեղ է: Շալկեին մնում է միայն պաշտպանվել ու պաշտպանվել : Շալկեն բավականին ամուր թիմ է, բայց լուրջ մրցակից նրանց բաժին հասավ: Ամեն դեպքում ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է,եկեք չմոռանանք թե ինչպես Գերմանական թիմերը վերջին 2 տարիների ընթացքում դուրս են բերում Ռեալին Չեմպիոնների լիգայից,ինչը խոսում է այն մասին, որ գերմանակն թիմերը այքանել ցանկալի մրցակիցներ չեն Արքայական ակումբի համար:
Կանխատեսում` ` Հանդիպումը կավարտվի 1-3 հաշվով:
Վերլուծությունը կատարեց`
Տիգրան Կարապետյանը