«Ժամանակին, երբ հյուրախաղերով մեկնում էինք ՀՀ տարբեր գյուղեր, այնքան հիացմունքով էինք վերադառնում. միշտ ասում էինք՝ մեր գյուղի մշակի իմաստնությունը ոչ ոք չունի: Համերգներից հետո լինում էինք նրանց տներում, զրուցում, տեսնում էինք՝ մեր գյուղացին ի՜նչ մեծ ներաշխարհ ունի, սխալ քայլեր երբեք չեն լինի: Այսօր ցավով պետք է ասեմ՝ չեմ հասկանում՝ այդ հրաշալի մարդկանց սերունդներն ի՞նչ եղան: Երբեմն վիդեոկադրեր եմ դիտում մեր գյուղերից, սարսափ եմ ապրում, ուղղակի չեմ ճանաչում այդ մարդկանց, չեմ կարողանում շատ բանի հետ հաշտվել»,- Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում, որտե՞ղ ենք թերացել հարցին, երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Սյուզան Մարգարյանն այսպես է պատասխանել: «Չգիտեմ՝ որտեղ ենք թերացել, բայց թերացել ենք հաստատ»,- հավելել է նա: Դիտեք նաև՝ |
«Չեմ կարողանում շատ բանի հետ հաշտվել». Սյուզան Մարգարյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet