▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ հավատում. մայթին կանգնած հսկա ջիպի պատուհանին գրված էր «Դուրս մեր գրպանից»

Գնում եմ փողոցով, ինչ-որ գրասենյակի առջեւ հենց մայթին հսկա ջիփ է կանգնած: Այնպես է կանգնած, որ հետիոտնի համար անցնելու տեղ չկա, ստիպված պիտի դուրս գաս երթեւեկելի մաս... Ու բոլորը այդ կարգազանցի մեքենան հայհոհելով շրջանցում են... Հսկայի պատուհանին էր գրված է՝ ՙԴուրս մեր գրպանից՚... Նայում եմ՝ ՙՆախախորհրդարանի՚ գրասենյակն է, վրան էլ պաստառներ, որոնք ցույց են տալիս, թե քանի շաբաթից է գալու այս ռեժիմի վերջը... Միանգամից հիշեցի, թե ինչպես մի քանի տարի առաջ թերթերից մեկի գլխավոր խմբագիրը, որը հիմա հայտնի քաղաքական գործիչ է դարձել, առաջին էջում գրել էր՝ ՙՄենք պետք է մեզանից սկսենք, այսուհետ ոչ մի խախտում թույլ չտանք, միայն այդպես կհասնենք իշխանափոխության: Ես այսօրվանից սկսում եմ հենց ինձանից՚... Իսկ թերթի երկրորդ էջում իմ լրատվությունն է՝ պատրաստված բոլորովին այլ լրատվամիջոցի համար: Ու ոչ մի հղում՝ հակառակ օրենքի պահանջի... Կոնստանտին Ստանիսլավսկին մի հայտնի խոսք ուներ՝ ՙՉեմ հավատում՚... Այնքան պարզ է ասված, որ ուղղակի ավելացնելու բան չկա...

Արմեն Դուլյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին