▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ դիտելու օլիմպիական խաղերը, նույնիսկ չեմ ուրախանալու, եթե հայերը մեդալ շահեն․․․Պոլսո պատրիարք

Կրքերը՝ պայմանավորված օլիմպիական խաղերի բացման արարողության որոշ դետալների հետ չեն հանդարտվում՝ չնայած շատ գրվեց ու հերքվեց, այդ թվում կազմակերպիչների կողմից, որ Փարիզի Օլիմպիական խաղերի բացման արարողության՝ աղմուկ բացրացրած տեսարանում, պատկերված է «Աստվածների տոնը»... Եվ ոչ «Վերջին ընթրիքը»։

Պոլսո պատրիարքն, օրինակ,  հայտարարել է․ «Չեմ դիտելու օլիմպիական խաղերը, նույնիսկ չեմ ուրախանալու, եթե հայերը մեդալ շահեն․․․»։

Մանրամասն՝ տեսանյութում

Կարդացեք նաև  ՍԱՏՄ նախկին ղեկավար Գեորգի Ավետիսյանի գրառումն այս առիթով. «Բոլո՞րն արտահայտվեցին Օլիմպիադայի բացման ու Դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» նկարի հետ զուգահեռներ անցկացնելու մասով։ Եկել եմ հիասթափեցնեմ բոլորիդ, չնայած որ հարցնեիք կասեի, պարզվում ա կերպարվեստի գործեր շատ կան որտեղ մարդիկ մի գծով սեղանի շուրջ նստած են։ Կարծում եմ հոգևորա-կրոնական ցավեր ապրելուց առաջ պետք էր մի քանի հարց տալ՝
1. Օլիմպիական խաղերը որտե՞ղ են առաջացել։
2. Եթե «Խորհրդավոր ընթրիքն» ա Դիոնիսը (Բաքոսը) ի՞նչ գործ ունի։
3. Կարո՞ղ ա Հին Հունական ինչ որ դրվագ ա
Այ էդ հարցերը որ առաջանային չէինք շտապի հայհոյել (չնայած հայհոյել շտապելը մեր ժովուրդի ամենասիրած բանն ա)։
Իրականում հայտնի դրվագը «Աստվածների տոնը» հոլանդացի նկարիչ Յան Հարմենս վան Բիլլերտի կտավին է հղում անում, որը ստեղծվել է մոտ 1635 թվականին։ Չեմ բացառում, որ «Խորհրդավոր ընթրիքն» է հադիսացել այս նկարը պատկերելու ոգեշնչում։
Նկարում պատկերված է Օլիմպոսի աստվածների կողմից Թետիսի և Պելևսի (Աքիլեսի ծնողները) ամուսնության տոնը։ Սեղանի կենտրոնում թագադրված Ապոլոնն է, և ոչ թե Քրիստոսը, ինչպես «Խորհրդավոր ընթրիքում»: Դիոնիսը կամ Բաքոսը ընկած է առաջին պլանում, որը տեսարանին հաղորդում է տոնակատարության և զվարճանքի մթնոլորտ:
Ի դեպ, եթե կարճ ասեմ, այդ հարսանիքը դարձավ Տրոյական պատերազմի պատճառ։
Կարծում եմ հեղինակը այդկերպ է ուզեցել պատկերի այսօրվա տիրող վիճակն աշխարհում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին