Չեմ դադարել զարմանալ մեր ժողովրդի քաղաքական անհեռատեսության ու դիվանագիտությունից զուրկ լինելու մեջ, ու չեմ դադարի նաև հիմա: Թեև մտահոգվելու աիռթ ունենք իրապես, թե ինչպես է պատահել, որ պատմության մեջ քաղաքական հեռատեսության ու դիվանագիտական հոտառության ուսանելի օրինակներ ցույց տված ժողովուրդը, որը այս իմաստով կարող է մրցել հրեաների հետ, ինչու է այքան հետընթաց ապրել:
Բոլորս էլ տեսանք, որ օրեր առաջ Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հյուրընկալվել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի մոտ իրեն ուղեկցող ազգայինների պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ: Հանդիպման ընթացքին պատրիարքական փոխանորդը շնորհակալություն է հայտնել Էրդողանին նրա ապրիլ 24-յան ելույթի համար, ապա վարչապետն ու արքեպիսկոպոսը փոխանակվել են նվերներով: Ինչևէ այս չէ խնդիրը, այլ այն, թե ինչ արձագանք ստացավ այն մեր հայաստանյան հատկապես էլեկտրոնային մամուլի մեջ ու սոցցանցերում: Եվ զարմանալին այն, էր թե ինչպես այն գնահատեցին մասնագետներ, թուրքագետներ: Այդ ամբողջի համադրությունից կարելի էր ստանալ մի տպավորություն` ոչ միայն հասարակ քաղաքացին, այլև մասնագետը տեղյակ չէ պատմությանը ու ամեն ինչին մոտենում է պահի ազդեցությամբ ու զգացականությամբ:
Մինչդեռ գոյություն ունեն պարզ իրողություններ, որոնք անկարելի է շրջանցել կամ աչքաթող անել, ինչքան էլ ուզենանք տվյալ պահին լրագրողի ներկայությամբ և հետո արդեն կայքում նյութի տեղադրումից հետո և հաջորդող օրվա ընթացքում, այդքան կարելի է գնահատել լուրի արդիականությունը մեկ օր միայն, վայելել մեր "փառքի ակնթարթը":
Բանն այն է, որ նման արձագանքը Արամ արք Աթեշյանի կողմից, ոչ միայն սպասելի էր, այլ նույնիսկ օրինաչափ. ավելին կարելի է ասել պետական արարողակարգային հրամայական, որովհետև Պոլսո Հայոց Պատրիարքը կամ Պատրիարքական փոխանորդը կրոնական առաջնորդ լինելուց զատ նաև Թուրքիայի պետության առաջ տեղի Հայ համայնքի ղեկավարներն են, առաջին պատասխանատու անձը ողջ համայնքի համար: Իսկ սա նշանակում է, որ նրանք պետք է լինեն ճկուն դիվանագետներ` օրվա իշխանությունների բարեհաճությունը համայնքի հանդեպ ունենալու համար: Ի դեպ այս դրությունը ունի իր ամենախորը արմատները ու կապված է Թուրքական պետության հիմքերի հետ: Ի դեպ պատմության մեջ կա մի բավական ուշագրավ օրինակ: Եթե չեմ սխալվում, Կ Պոլսո Հայոց օրվա պատրիարք անվանի հայագետ ու գիտնական Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը, ով հեղինակն է ցայսօր չգերազանցված Հայ Եկեղեցու պատմության եռահատոր ծավալուն ու կոթողային աշխատության, կոչվել է "Գազանազուսպ", քանի որ կարողացել է Հայ ժողովրդի համար բավական մի դրամատիկ շրջանում իր ճկուն դիվանագիտության ու քաղաքական հեռատեսության շնորհիվ սուլթան Աբդուլ Համիդի յաթաղանը հնարավորինս հեռու պահել Օսմյանյան կայսրության հայազգի բնակչության վրայից, ինչքանով որ կարողացել է: Ի դեպ այս օրինակը եզակի չէ: իրենց քաղաքկան ու գիվանագիտական ճկուն կեցվածքով հայտնի են եղել նաև Ներսես արք Վարժապետյան Մատթեոս արք Իզմիրլյան, հետագայում եղել է Ամնեյան Հայոց Կաթողիկոս և այլ պատրիարքներ:
Չեմ դադարել զարմանալ մեր ժողովրդի քաղաքական անհեռատեսության ու դիվանագիտությունից զուրկ լինելու մեջ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet