▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չէի մտածի, որ մի օր կասեմ` Սամվել Ալեքսանյանը ճիշտ էր

Կյանքումս չէի մտածի, որ մի օր կասեմ, որ գիտե՜ք, էս ինչ հարցում Լֆիկը ճիշտ էր, բայց դե ոնց ասում ա, չգիտես վաղն ինչ կլինի։ «Հրապարակը» հարցազրույց ա վերցրել Լֆիկից էն Եռաբլուրի լացող կնգա հետ կապված միջադեպի մասին ու ամբողջ հարցազրույցը ոտքից գլուխ հեգնանքի կծիկ ա։

Լֆիկը ամեն կերպ փորձում ա պաշտպանվել, պատմում ա, որ դեռ մինչև սեփական որդին ունենալը անգամ մի տասը օր այդ կնգա տղային է իր տանը պահել, բայց էդ կնիկը գնացել ա ոստիկանություն ա բաղոքել ու երեխուն վերադրաձրել ա, հետո պարբերաբար փող ա տվել, բայց էդ կնիկը արդեն տուն ա ուզում...
Լավ, մի կողմ դնենք, որ Լֆիկը կարա իր կերած փողերով քաղաքի սաղ մուրացկաններին տներ առնի, ինձ Լֆիկամոլության մեջ մեղադրելը մի քիչ բարդ բան ա, բայյց եկեք մի հատ կտրվենք նրանից, որ Լֆիկի պահ կա ու անդրադառնանք էդ կնոջն ու մուրացկաններին առհասարակ։
Ինչի մենք առաջին անգամ ենք առնչվում էդ կատեգորիայի հետ, որ սենց անլվա ու լացած դեմքերով դռնեդուռ են ընկնում ու փողոցում են կպնում ջաններիս, մեկ էլ իրիկունը տեսնում ես դափոնով փողը հանեց, սկսեց հաշվել։ Առաջին անագամ ենք տեսնում, որ հարսանիքներին ու թաղումներին մեկ էլ երամով գալիս են ու քիչ ա մնում իրար միս ուտեն։ Ես Ձեզ ավելին ասեմ, մուրացկանությունը ամենաեկամտաբեր ստվերային բիզնեսն ա ու ի դեպ, ամենադաժան ինքնակարգավորում ունեցողը։ Ու հաստատ էս պատմության մեջ էդ կնիկը ոչ անմեղ էր, ոչ էլ գառ, անկախ նրանից թե ինչքան վատն են Լֆիկն ու Սերժը։

 

Ձկան Աչքի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին