newsbook.am-ը գրում է, որ այսօր առավոտյան դիմակավորված 2 անձինք իր իսկ տան դիմաց դաժան ծեծի են ենթարկել ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին: Կայքի հետ զրույցում այս մասին ասել է նրա մարտական ընկեր, «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության անդամ Գևորգ Տեր-Գևորգյանը: Նրա տեղեկացմամբ, երբ Սուրեն Սարգսյանը տանից դուրս է եկել, վերոնշյալ անձինք հարձակվել են նրա վրա և ծեծի ենթարկել: «Այժմ Սուրենին տեղափոխում ենք հիվանդանոց, գլխի շրջանում, կարծես թե, լուրջ վնասվածքներ կան»,- ասաց նա` հավելելով, որ կատարվածը ազատամարտիկի` ընդդիմադիր կեցվածքի, նրան լռեցնելու փորձ է համարում:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում
Հիշեցնենք, որ նախօրեին ծեծի են ենթարկվել Արցախյան ազատամարտի մասնակիցներ՝ Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը և «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: