Օրերս ձայնագրվել է երիտասարդ կոմպոզիտոր Ժիրայր Շահրիմանյանի «Ավե Մարիա» ստեղծագործությունը: Այն գրվել է դեռ 2011-ի վերջում «Ավետիս» հայ-շվեյցարական ասոցիացիայի համար և հրատարակվել է 2012թ-ին, սակայն ձայնագրվել է օրեր առաջ ` հունվարի 20-ին:
Ձայնագրության մեջ հանդես են գալիս երգչուհի Լիլիթ Սանոսյանը և հեղինակը՝ իբրև դաշնակահար: