▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծաղկաձորում 13 շենք կկառուցվի․ ՔՊ պատգամավորների հետ կապվող ՍՊԸ-ն ներկայացրել է ՇՄԱԳ հայտը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վաղարշակ Հակոբյանի և Խաչատուր Սուքիասյանի հետ կապվող ՍՊԸ-ն Ծաղկաձորում նախատեսում է 13 շենքից կազմված համալիր կառուցել, որն ունենալու է 1164 բնակարան։ 

«Հետք»-ը գրում է, որ կառուցապատող ընկերությունը ներկայացրել է համալիրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը։ 

Հայտով պետք է գնահատվի, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ համալիրի կառուցումը շրջակա միջավայրի վրա, որի ժամանակ համայնքում հանրային լսումներ են անցկացվում։ Գնահատման այս փուլում առանձնապես ուշադրություն չի դարձվում քաղաքաշինական խնդիրներին։ Այդ հարցերին անդրադարձ է կատարվում Քաղաքաշինության կոմիտեում իրականացվող համալիր փորձաքննության ժամանակ։

Ըստ նախնական գնահատման հայտի՝ մոտ 4 հեկտար հողամասի 38%-ն է կառուցապատվելու։ Համալիրը բաղկացած է 9 հարկանի 13 շենքից, որտեղ նախատեսված է 1164 բնակարան։ Ստորգետնյա ավտոկայանատեղիների թիվը 394 է, իսկ բացօթյա կայանատեղին նախատեսված կլինի 421 մեքենայի համար։ Համալիրի շինարարությունը կտևի 8 տարի։

Զբոսաշրջային Ծաղկաձոր քաղաքն ունի 1503 բնակիչ։ Կառուցապատումից հետո, եթե այս համալիրի յուրաքանչյուր բնակարանում բնակվի 4 անձ, ապա քաղաքի բնակչությունը կավելանա 4656-ով։ Ծաղկաձորում կառուցվող մյուս համալիրը՝ «Պալլադա Ծաղկաձոր»-ը, նախատեսված է 3000 մարդու համար (700 բնակարան)։ Այդ համալիրի նախկին բաժնետերերից մեկը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրն է։ Միայն այս երկու համալիրները շահագործման հանձնելուց և բնակեցնելուց հետո Ծաղկաձորի բնակչության թիվը կարող է անցնել 9 հազարը, որը գերազանցում է ներկայիս բնակչության թիվը 6 անգամ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին