Կոչ եմ անում, բոլոր ոլորտի պատասխանատուներին: Խնդրում եմ հետևեք ծաղիկների գներին: Անհամեմատ բարձրացել են գները: Ծաղկավաճառները արդեն ինչ գին ուզում դնում են: մի օր առաջ ու հիմա գները իրարից ահագին տարբերվում են:
Ախր չի կարելի տենց: Ծնողները արդեն սեպտեմբերի 1-ին ընդառաջ ահավոր մեծ ծախսերի տակ են ընկել: Ամեն ինչ թանկացել է Հայաստանում, կյանքը դժվար է, երեխային դպրոց են տանում: Իսկ ծաղիկ գնելը սեպտեմբերի 1-ին դարձել է Նոր Տարվա բդի պես մի բան, այսինքն պարտադիր երևույթ, ավելի ճիշտ ընդունված երևույթ, որ բոլորը պետք է գնեն:
Իսկ այսօր դուք թանկացնում եք ծաղկի գի՞նը: Այդքան ծախսերին զուգահեռ դուք էլ ե՞ք թանկացնում: Ոլորտի պատասխանատուներին խնդրում եմ հետևել և վերացնել այս անարխիան...