▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցավոք սրտի, երեկ ոչ թե պայքարի, այլ ինքնադրսևորման ականատես եղանք

Ֆեյսբուքը վարակվել և տառապում է հերթական հիվանդությամբ։
Անաստաս Միկոյանի ամբողջ գերդաստանին ուսումնասիրեցինք, Կոնչիտայի սեռը, ամուսնացած լինել-չլինելու հարցը քննարկեցինք հիմա էլ հերթը հասել է Միսաք Մանուշյանի անունով պուրակ ունենալ-չունենալու հարցին։
Մինչև հիմա մտածում եմ ու ոչ մի կերպ չեմ հասկանում ակտիվիստները երեկ ինչի համար էին պայքարում, ինչ էին ուզում հասկացնել կամ ինչ նպատակ էր հետապնդում նրանց այդ աղմուկը։
Ամեն ինչի դեմ չի որ պետք է պայքարել ու ընդդիմանալ։ Միսաք Մանուշյանը մարդու պայքարող տեսակ է եղել, ով կարող էր նաև օրինակ լինել անհատականությունների ձևավորման հարցում։ Եթե ամեն դեպքում որոշել էիք ընդդիմանալ, գոնե հաշվի առնեիք դպրոցականների ներկայությունը, նրանց ներկայությամբ կոռեկտության սահմանը չհատեիք ու ոստիկանների հետ հայհոյանքներով չխոսեիք.միշտ զարմացել եմ ոստիկանների համբերատարության վրա։
Պայքարելը լավ բան է,բայց յուրաքանչյուրը պայքարն ընդունում է իր բարոյական նորմերի և իրավագիտակցության մակարդակով ։ Ցավոք սրտի, երեկ ոչ թե պայքարի այլ ինքնադրսևորման ականատես եղանք։
Անկախ ամեն ինչից, արդեն Միսաք Մանուշյանի անունը կրող պուրակը շարունակելու է մնալ հանրային և լինել քաղաքում մեր բոլորիս սիրելի հատվածներից մեկը։

Աննա Գևորգյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին