Ինձ երբևէ միևնույն չի եղել միջավայրը:Էությունս է պատճառը,երկնային շնորհը,որ ժառանգեցի էությանս հետ ի ծնե,թե ծնողներս հանդիսացան գլխավոր << մեղավորներն >> այդ հարցում` չգիտեմ,բայց վեհ գաղափարների հանդեպ միշտ հավատարիմ եղա,համընդհանուրի հանդեպ` սրտացավ ու պատրաստակամ:
Վերջին տարիներին հաճախ եմ խորհում մեր լավ ու վատի մասին...Համոզում եմ ինքս ինձ,իբրև համատարած բացասականն ամենուր` իրավիճակից է,դժվարություններից:Բայց հո գիտեմ,որ ինքնահամոզումս սրտի հովանք է,ուրիշ ոչինչ:Բարոյապես ու կրթվածությամբ ամուր անհատականության համար ամենադժվարինն այդտեսակ միջավայրում ապրելն է,ոչ կենցաղային դժվարությունները:
Մեծահոգությունն է պակասել մեզանում,հարգանքն ու գնահատանքը,բարոյականությունն ու կրթվածությունը,և այլն,և այլն,և այլն...
Ցավոք սրտի:
Ահա որոնք են մեր խնդիրների խնդիրները:
Վերջին տարիներին հաճախ եմ խորհում մեր լավ ու վատի մասին...