armtimes.com-ն ուկրաինական day.kiev.ua կայքից թարգմանաբար ներկայացրել է ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոյի հոդվածը, որ վերաբերում է Գյումրու ողբերգական դեպքերին:
Բոժկոն ողբերգության ցավը համեմատել է 1988 թվականի Գյումրու երկրաշարժի ժամանակ հայ ժողովրդի ապրած ցավի հետ:
Հոդվածը վերնագրված է՝ «Заберу твою боль», որը հայերեն թարգմանվում է «ցավդ տանեմ»: Դա, ինչպես հայտնի է՝ հայկական խոսակցական լեզվում օգտագործվող արտահայտություն է: Արտահայտելով իր ցավակցությունները տեղի ունեցած արյունալի իրադարձության կապակցությամբ՝ Բոժկոն ասում է՝ «Ցավդ տանեմ»:
«Հայաստանը չի կարողանում վերականգնվել հունվարի 12-ին հայ ընտանիքի դաժան սպանությունից հետո, որն իրականացրել է Գյումրիում գնտվող ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը: Ցնցումները, որոնք վերապրեց հայ հասարակությունը, կարելի է համեմատել միայն 1988 թվականի հետ, երբ ամբողջությամբ ավերվել էր Գյումրի քաղաքը, որն այդ ժամանակ կոչվում էր Լենինական»,- գրել է Ա. Բոժկոն:
Ուկրաինայի նախկին դեսպանը նկատում է, որ նման ողբերգությունները տեղի են ունենում այն պատճառով, որ Ռուսաստանը զգալիորեն անհավասար հարաբերությունների մեջ է գտնվում իր դաշնակիցների՝ նախկին հետխորհդային պետություների կամ ինչպես նախկինում էր ընդունված ասել՝ «եղբայրական երկրների» հետ:
«Կարելի միայն պատկերացնել, թե ինչպիսի անհանդուրժականության մթնոլորտ և անհարգալից վերաբերմունք է տիրում ռուսական զորամասերում այլազգիների նկատմամբ՝ այդ թվում նաև Գյումրու 102-րդ ռազմաբազայում»,- գրում է Բոժկոն:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում