«Ժամանակ» թերթը գրում է. «Ծառուկյան» խմբակցությունը նախօրեին հավաքվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում եւ մի լավ քեֆ արել։
Հավաքույթն, ըստ էության, շնորհակալության երեկո է եղել։ Ծառուկյանն իր խմբակցության անդամներին հավաքել է շնորհակալություն հայտնելու իրեն հավատարիմ մնալու համար։ Մանդատներից հրաժարվելու գործընթացից ըմբոստացածներին հնազանդեցնելուց հետո, ասում են «Ծառուկյան» դաշինքում որոշակի հստակություն է մտել, ինչն էլ Ծառուկյանին առիթ է տվել բոլորին քեֆի սեղանի շուրջ հավաքել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում