▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանը մեծ թափով շինարարություն է սկսել. նոր հյուրանոց կկառուցվի Երեւանի կենտրոնում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի Աբովյան փողոց 5/5 հասցեում ակտիվ շինարարական աշխատանքներն են: «Մոսկվա» կինոթատրոնի դեմ դիմաց քանդվում է նախկին «Աստաֆյան կազինոի» շենքը, որտեղ հետագայում տեղակայվեց «Պասկուչի» սրճարանը, իսկ դրանից հետո՝ հագուստի մի խանութ: Շենքը պատկանում է «Մուլտի գրուպ» կոնցեռնին, որն էլ հիմնադրել է ԱԺ «Ծառուկյան» պատգամավորական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Երեւանի քաղաքապետարանը «Մեդիամաքս»-ին հայտնել էր, որ Աբովյան փողոցի հ. 5/1 հասցեում հասարակական նշանակության շինության քանդման համար առկա է կառուցապատողներ` «Ա.Ս.Դ.Հոթել» ՓԲԸ-ին, «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ» կոնցեռն ՍՊԸ-ին եւ Դավիթ Մանթաշյանին 19.07.2017թ. տրված հ.01/18-05/1-Կ-2054-538 նախագիծը եւ ներկայումս հիշյալ հասցեում համապատասխան քանդման թույլտվությամբ իրականացվում է գոյություն ունեցող շինության քանդման աշխատանքներ: Նշված շինության քանդման եւ հարակից տարածքում` համաձայն 20.05.2017թ. տրված հ.01/18-07/1-Կ-1526-295 նախագծման թույլտվության, նախատեսվում է կառուցել հյուրանոցային համալիր, որի քաղաքաշինական փաստաթղթերի համաձայնեցման փուլում կհստակեցվի նաեւ իրականացման ենթակա քաղաքաշինական գործունեության ժամկետները:

Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ տարածքում առաջիկայում կառուցվող «Կեմպինսկի» հանրահայտ հյուրանոցի նախագիծն այժմ պատրաստման փուլում է: Դրանով զբաղվում է «Հայնախագիծ»-ը:

««Հայնախագիծ»-ը նոր նախագիծ է իրականացնում, որն ավարտված կլինի 2-3 շաբաթից: Առաջիկայում, երբ նախագիծը պատրաստ լինի, տեղեկատվություն կտրվի»,- armtimes.com-ին տեղեկացրեց քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Անահիտ Եսայանը:

Դեռեւս 2012 թվականին Երեւանի քաղաքապետարանում ընթացած քննարկումների ժամանակ հավանության չէր արժանացել Աբովյան 5/5 հասցեում 18 հարկանի շինության նախագծին: Այն ժամանակ Երեւանի գլխավոր ճարտարապետը քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայիս նախագահ Նարեկ Սարգսյանն էր:

Ենթադրվում է, որ «Կեմպինսկի» հյուրանոցի ապագա շենքը պետք է համապատասխանի Աբովյան-Պուշկին փողոցների հատման մասում կառուցված «Իբիս» հյուրանոցի շենքի բարձրությանը: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը հունիսի 16-ի իր ասուլիսում հայտարարել էր, որ մոտ 30 միլիոն դոլարի ներդրում է նախատեսվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին