Իրավաբան Ռոբերտ Մարգարյանը լուսանկար է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․
«Ծառուկյանը կարմիր սառոշկով գնացել է ցավակցելու Իրանի նախագահի կորստի կապակցությամբ: Ախր, սրան ո՞վ կարող է լուրջ ընդունել»:
***
Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը նույն լուսանկարն է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Որտեղ է անհրաժեշտ կրթությունը, քաղաքավարության կանոնների իմացությունը, ընտանեկան դաստիարակությունը, տարրական, չգրված դրեսկոդի իմացությունը: Սա մեր պատկերն է: Նման տեսքով գնացել ես Իրանի դեսպանատուն ցավակցություն հայտնե՞ս, որ ի՞նչ անես: Իրանցիներն ապշած են, մենք էլ ամոթախեղդ»: |