▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ծառուկյան» դաշինքում Դոն Պիպոյի «խաթր» պատգամավորի կփոխեն.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունում առաջիկայում կարող է պատգամավորի փոփոխություն տեղի ունենալ:

Մեր աղբյուրը պնդում է, որ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խոստացել է մինչեւ հաջորդ տարվա հունվարի վերջ խորհրդարան բերել ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանին: Դավթյանի համար Ծառուկյանին միջնորդել է Արթուր Ասատրյանը, ով առավել հայտնի է Դոն Պիպո անունով:

Դավթյանը «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի 25-րդ համարն է, եւ եթե որեւէ պատգամավոր ինքնաբացարկ հայտնի, պատգամավոր դառնալու հերթը կհասնի Դավթյանին: Մնում է սպասել եւ տեսնել, թե ով է լինելու խորհրդարանից հեռացողը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին