▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ծառուկյան» դաշինքը փոխել է կողմնորոշումը.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը արդեն երկրորդ օրն է՝ Բրյուսելում է: Երեկ Եվրախորհրդարանում ելույթ է ունեցել Գագիկ Ծառուկյանը, որից հետո Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Եվրահանձնաժողովի եվրոպական հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հաննի հետ: Պատվիրակության կազմում են նաև ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանը, Իվետա Տոնոյանը, Վահե Էնֆիաջյանը:

Հանդիպումների և քննարկումների թեման Հայաստանի եվրոպական օրակարգն է և մասնավորապես՝ նոյեմբերի 24-ին ԵՄ-ի հետ ստորագրվելիք համաձայնագիրը: Այսպիսով, «Ծառուկյան» դաշինքը փորձում է ցույց տալ, որ իրենք ամենևին էլ ռուսական կողմնորոշում ունեցող քաղաքական ուժ չեն և ողջունում են եվրոպական ինտեգրացիայի ուղղությամբ իշխանությունների, մասնավորապես Սերժ Սարգսյանի կողմից իրականացվող քաղաքականությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին