▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չարի Գալուստ


Ինձ մի ասեք, որ հուսահատվել եք, որ Գալուստ Սահակյանը հիմա դառնում է Ազգային ժողովի նախագահ, քանի որ պետք է հուսահատվեինք դեռ մի 2000 տարի առաջ, երբ Արտաշես թագավորը մահացավ ու ամեն ինչ իր հետ տարավ ու Արտավազդին բան չթողեց
Պիտի հուսահատվեինք, երբ Պապ թագավորին սպանեցին...

Կամ երբ կաթողիկոս կոչվածը վաճառեց Հայաստանն ու վերջին երիտասարդ Գագիկ թագավորը գնաց Հայաստանից... Պիտի հուսահատվեինք, երբ ռուսները դավաճանեցին Ղարաբաղի մելիքներին... կամ երբ նույն ռուսները դավադրաբար սպանեցին Նժդեհին... Պիտի հուսահատվեք, երբ խժռում են թեղուտը եւ Հայաստանի ընդերքը... Սևանը... 1915 թիվն ու դրան նախորդած 500 տարին... ու հիմա եկել եք Գալուստ Սահակյանի վրա եք նվնվու՞մ:

Հիմա կարծում եք, որ էական տարբերություն կա թե ո՞վ է վարչապետը, ո՞վ է Ազգային ժողովի նախագահը: Համակարգն է խնդիրը... Հերիք է կառչեք անձերից... զզվացրեց այս ֆեյսբուքյան նվնվոցը... հերիքա նվնվաք, կամ հաշտվեք, որ միշտ ավելի վատ նախագահներ ու վարչապետեր են լինելու, կամ փոխեք համակարգը... կամ էլ հանգիստ ապրեք, բայց մի նվնվացեք... Գալուստը նախագահ էլ կարող է լինել ` հետո ի՞նչ:

Սամվել Հովհաննիսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին