▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չափի մեջ գտնվեք, Դո՛ւք, սուտասան. վեճ` Խոսրով Հարությունյանի և Հրանտ Բագրատյանի միջև

 

 

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ինչպես նաև կից ներկայացված օրենքների փաթեթի քվեարկությունից առաջ վարման կարգով խոսեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը և նշեց, որ այս օրենքն աստիճանաբար ավելացնում է Կենտրոնական բանկի իրավունքները: 

Խոսրով Հարությունյանը ևս վարման կարգով խոսեց. «Օրենքը ոչ թե ԿԲ-ին, այլ առևտրային բանկի և վարկառուի համար սահմանում է բոլոր հնարավոր փոխհարաբերությունները կարգավորող նորմեր՝ այդ թվում հնարավորություն տալով վարկառուին օրենքով սահմանված կարգով վաղաժամկետ մարել իր պարտավորությունները»:

Հարությունյանը չհասցրեց ավարտել խոսքը, Բագրատյանը տեղից հայտարարեց. «Սուտ է ասում»: Հարությունյանը շարունակեց պարզաբանել, սակայն Բագրատյանը շարունակում էր տեղից խոսել: Ի պատասխան, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Մի՛ խեղաթյուրեք, լսե՛ք, չափի մեջ գտնվեք, Դո՛ւք, սուտասան»:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կոչ արեց կոռեկտության սահմանները չանցնել. «Պարոն Բագրատյան, մի քիչ չափավոր, հանգիստ, այդպես չի կարելի»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին