▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծանր էր վիճակը, տանից դուրս չէր գալիս. Արշալույս Հարությունյանը՝ Գեորգի Ամիրաղյանի մահվան պատճառի մասին

 

Այսօր համացանցում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ մահացել է Երևանի Կամերային թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր դերասան Գեորգի Ամիրաղյանը:

«Ցավով հայտնում ենք, որ կյանքից և բեմից հեռացել է Երևանի Կամերային թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր դերասան Գեորգի Ամիրաղյանը»,- նշված է թատրոնի ֆեյսբուքյան էջում:

Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում դերասան, ռեժիսոր Արշալույս Հարությունյանը նշեց, որ Գեորգի Ամիրաղյանի մահվան պատճառը հիվանդությունն էր.

«Մահվան պատճառը հիվանդությունն էր: Վերջին շրջանում Գեորգին դժվարանում էր քայլել, նրա վիճակը ծանր էր, ինչի հետևանքով տանից ընդհանրապես դուրս չէր գալիս»,- ասաց Արաշալույս Հարությունյանը:

Похожее изображение

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նրա խոսքով՝ Գեորգի Ամիրաղյանի առողջական խնդիրները սկսվել են մեկ տարի առաջ.

«Ոտքերի ցավ ուներ, որը ժամանակի ընթացքում բարդացավ: Բայց չեմ կարող ասել, որ նրա հիվանդությունն այն հիվանդությունն էր, որի դեմ բժշկությունն անզոր էր»,- ասաց ռեժիսոր Արշալույս Հարությունյանը:

Image may contain: 1 person, smiling, standing and beard

 

Գեորգի Ամիրաղյանը ծնվել է 1957թ. դեկտեմբերի 23-ին, Երևանում: 1979-82թթ սովորել է «Հայֆիլմ» կինոդերասանի ստուդիային կից դերասանական բաժնում` Դմիտրի Կեսայանցի արվեստանոցում: 1980թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1982թ-ից աշխատում է Երևանի պետական Կամերային թատրոնում:

Խաղացել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում` «Կաբարե», «Կառավարական համերգ», «Պարոնայք…», «Միսս Դժոխք» և այլն: 1985թ-ից Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է: 1993-96թթ աշխատել է Մոսկվայում` «Կաբառե, բոլոր աստղերը» հաղորդման շրջանակներում` որպես հաղորդավար:

Նկարահանվել է մի քանի ֆիլմերում` «Ժամկետը 7 օր», «Արմենիկում ուպսա», «Երեք երեկո» և այլն: 2007թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:

2008թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: 

 

Asekose.am-ը ցավակցում է Գեորգի Ամիրաղյանի ընտանիքին ու հարազատներին:

Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին