Հունվարի 22-25-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում տեղի է ունենում հրաձգության միջազգային մրցաշար`«Internationaler Wettkampf München»: Վերջինիս մասնակցում է 30 երկիր ներկայացնող 429 մազիկ-մարզուհի, այդ թվում` Հայաստանի հրաձգության հավաքականի 3 մարզիկ:
Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց երիտասարդների պայքարում հայկական եռագույնի ներքո հանդես են գալիս Հրաչիկ Բաբայանը, նույն վարժության մեծահասակների պայքարում՝ Գերմանիայում բնակվող Քրիստիան Լուերը, իսկ օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց երիտասարդների մրցաձևում` Զավեն Իգիթյանը: Նրանք մրցաշարին մասնակցում են Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և երկրորդ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ: Հանդիսականների նստարանից թիմակիցների մրցելույթներին էր հետևում հավաքականի լավագույն մարզուհիներից Իրինա Լաուերը (Աղաջանյան):
«Մյունխենյան միջազգային մրցաշարը» երկու մեկնարկով է: Հունվարի 23-ին երիտասարդների պայքրում մեր մարզիկները գրանցել են հետևյալ արդյունքները ‘ Զ. Իգիթյանը օդամղիչ ատրճանակ մրցաձևում խոցել է 558 միավոր և 67 մրցակիցներից գրավել 41-րդ տեղը, Հրաչիկ Բաբայանը օդամղիչ հրացան մրցաձևում 73 մրցակիցներից 619.9 միավորով գրավել է 14-րդ տեղը, նույն վարժության մեծահասակների պայքարում հանդես եկող Ք. Լաուերը 619.4 միավորով 78 մրցակիցներից գրավել է 55-րդ տեղը:
Հաջորդ օրը` հունվարի 24-ին մեր մարզիկները բարելավվել են դիրքերը և նույնիսկ` հաղթանակ գրանցել: Հրաչիկ Բաբայանը խոցել է 625,1միավոր և մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզանականով` անցել եզրափակիչ փուլ, եզրափակչում խոցել` 182,7միավոր, կարողացել է պահպանել դիրքերը և այդպիսով, նվաճել` «Մյունխենյան միջազգային մրցաշարի» բրոնզե մեդալ: Հրաչի անձնական մարզիչն է Անդրաիկ Այվազյանը: Զավեն Իգիթյանը խոցել է 564 միավոր և գրավել 25-րդ տեղը: Քրիստիան Լաուերը կկրակի այսօր` հունվարի 25-ին:
Հավաքական թիմի գլխավոր մազիչ Սեյրան Նիկողոսյանն ընդհանուր առմամբ գոհ է արդյունքերից, քանի որ մարզիկներն արդարացրել են հայրենքիում ցույց տված արդյունքերը միջազգային մրցաշարում և նույնիսկ գերազանցել:
Հայաստանի հավաքականը հայրենիք կժամանի հունվարի 25-ին լույս 26-ի առավոտ ժամը 01:15-ին:
Հայաստանի հրաձգության ֆեդերացիա