Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը բրոնզե մեդալ է նվաճել Չինաստանի Նանջինգ քաղաքում անցկացվող ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում:
Բռնցքամարտի մրցաշարի 81 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչը բրոնզե մեդալի համար մենամարտում 2:1 հաշվով առավելության է հասել բրիտանացի Վիդալ Ռայլիի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Մանասյանն առաջին փուլում 3:0 հաշվով պարտության էր մատնել թուրք բռնցքամարտիկ Մեհմեդ Տեկնեցիին: