▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՌՆԱԲԱՐԵԼ ԵՆ ՀԱՅՏՆԻ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀՈՒՆ

Հայտնի հեռուստահաղորդավարուհի Մաշա Մալինովսկայան խոստովանել է, որ տարիներ առաջ իրեն բռնաբարել են:

Ըստ mamul.am-ի, դեպքը տեղի է ունեցել, երբ Մալինովսկայան 17 տարեկան էր ու ապրում էր Սմոլենսկում: «Ընկերուհուս հետ քայլում էինք փողոցում, երբ մեզ մոտեցան երկու երիտասարդներ և փորձեցին ծանոթանալ: Նրանք մեզ հրավիրեցին ձմերուկ ուտելու: Երբ հրաժարվեցինք, մեզ բռնի ուժով մտցրին իրենց ավտոմեքենան ու տարան անտառ, որտեղ ինձ և ընկերուհուս բռնաբարեցին»,- նշել է Մալինովսկայան: Նրա խոսքով` տևական ժամանակ ընկճախտի մեջ է եղել: Կատարվածը մինչ օրս սպի է թողել Մալիմովսկայայի կյանքում: Ի դեպ, դա հաղորդավարուհու առաջին սեռական հարաբերությունն է եղել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին