henaran.am-ը գրում է, որ լրագրողների հետ հանդիման ժամանակ երաժիշտ Հունան Համբարյանը հանդես եկավ իր անձի իրավունքների պաշտպանությամբ: Երկու շաբաթ առաջ հեռուսընկերություններից մեկով հեռարձակվող «Կիսաբաց լուսամուտներ» ծրագրի շրջանակում Հունանին մեղադրել են անչափահաս տղայի նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեջ: Արդյունքում Հունանը հասարակությկան աչքում «փուշ» է դարձել և զրկվել աշխատանքից.
«Այդ հաղորդումից ինձ զանգահարեցին ու ասացին, որ հաղորդման ընթացքում իմ կարծիքն է հարկավոր ռոք երաժշտության վերաբերյալ: Ինձ հարմար չէր, աշխատանքի էի, չգնացի, բայց հետո իմանում եմ, որ ոմն Սևակ ասել է, որ ես աղանդավորական եմ ու բռնաբարել եմ 16-ամյա Դավիթին: Նախ ասեմ, որ ես այցելում եմ առաքելական եկեղեցի, իսկ երկրորդ՝ ես նման հակումներ չունեմ, ես նախընտրում եմ աղջիկներին»,-ասել է Հունանը:
Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սեւակ Հովհաննիսյանը պարզվեց ոմն Սեւակն է, որին Հունանը ընդհանրապես չի ճանաչում: Բայց այդ հաղորդումից հետո ահագին բան է պարզել Սեւակ Հովհաննիսյանի մասին եւ Հունանը կհայտարարի դատարանում:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում և տեսանյութերում