People's Choice Awards 2014 ամենամյա մրացանակաբաշխության ժամանակ «Տարվա երգչուհի» է ճանաչվել Բրիթնի Սփիրսը: Առանց մրցանակի չի մնացել նաև Բրիթնիի նախկին սիրեցյալ Ջասթին Թիմբերլեյքը, ով հաղթող է ճանաչվել «լավագույն երգիչ R&B ոճում» անվանակարգում: Երգիչը մրցանակի է արժանացել նաև իր The 20/20 Experience ալբոմի համար:
Տեղեկացնենք, որ այս մրցանակաբաշխությունը միակն է, որի հաղթողները որոշվում են համաժողովրդական քվեարկության ընթացքում:
Հիշեցնենք, որ People's Choice Awards 2014 մրցանակաբաշխության ժամանակ «տարվա լավագույն դերսանուհի» է ճանաչվել Սանդրա Բալոքը, իսկ «լավագույն դերասան»` Ջոնի Դեփը: