Ըստ բրիտանական լրատվամիջոցների` երկրի պաշտպանության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներին Ռուսաստանում կամ Չինաստանում աշխատելիս այսուհետ արգելվում է սեռական հարաբերություններ ունենալ, քանի որ վերջիններս կարող են հատուկ ծառայությունների աշխատակիցներ լինել:
Այս ձևով բրիտանացի տղամարդիկ կխուսափեն շանտաժի զոհ դառնալուց, ինչպես դա պատահել է ամերիկացի դիվանագետի հետ, երբ 2009-ին համացանցում հայտնվել էր վերջինիս և ռուս մարմնավաճառուհու ինտիմ տեսագրությունը: