Հոլիվուդում Անջելինա Ջոլիի մասնակցությամբ «Մալեֆիսենտա» ֆիլմի պրեմիերայի ժամանակ հարվածել են նրա ամուսնուն` դերասան Բրեդ Փիթին: Դերասանի վրա բառացիորեն նետվել է ուկրաինացի լրագրող, շոումեն Վիտալի Սեդյուկը, ով հայտնի է իր ագրեսիվ պահվածքով, քանի որ նրա «զոհերի» շարքում են եղել Ուիլ Սմիթը, Լեոնարդո Դի Կապրիոն և Բրեդլի Կուպերը: Ավելին` ժամանակին ուկրաինացի երիտասարդը նույնիսկ փորձել է Ադելի փոխարեն ստանալ երգչուհու «Գրեմմի» մրցանակը:
Ուկրաինացին այժմ ձերբակալված է և գտնվում է Լոս Անջելեսի բանտում: Նրան ազատ արձակելու համար 20.000 դոլար գրավ է պահանջվում: Սեդյուկին սպառնում է մեկ ամսվա ազատազրկում կամ խոշոր տուգանք: Ինչպես նաև Լոս Անջելեսի դատարանը որոշել է, որ Փիթից Սեդյուկը պետք է հեռու մնա 5 օր: