Հայտնի հոլիվուդյան զույգ Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին իրենց Սուրբ Ծննդյան գնումները կատարել են Target-ից, որը համարվում է ամենամատչելի խանութների ցանցը: Բրեդն ու Անջելինան երեխաների հետ այցելել են Ավստրալիայի Ռոբինա արվարձանում գտնվող Target խանութը: Նրանք այցելել են խանութ դրա փակման ժամից հետո` նախօրոք խանութի մենջերին խնդրելով, որ այն փակման ժամից հետո իրենց համար բաց լինի: Զույգը խանութում է մնացել մոտ 1,5 ժամ:
«Ո՞վ կմտածեր, որ նրանք գնումներ կկատարեն Target-ում, ասել է խանութի աշխատակիցներից մեկը»:
Տեղեկացնենք, որ ամուսնական զույգի ընդհանուր կարողությունը կազմում է 300 մլն. դոլար: