Քիչ առաջ ավարտվեց Աշխարհի 2014թ.-ի առաջնության առաջին 1/8 եզրափակիչ հանդիպումը: Բրազիլիայի ընտրանին ուժերն էր չափում Չիլիի ազգային հավաքականի հետ:
Հանդիպումը շատ դրամատիկ պայքարում ընթացավ: Առաջին խաղակեսում Դավիդ Լուիսը բացեց խաղի հաշիվը, սակայն 32-րդ րոպեին Ալեքսիս Սանչեսին հաջողվեց հավասարեցնել հանդիպման հաշիվը:
Երկրորդ խաղակեսում նույն դինամիկ ֆուտբոլն էր ընթանում, սակայն ի տարբերություն առաջին խաղակեսի գոլառատ ֆուտբոլը չգրանցվեց և թիմերը խաղը շարունակեցին լրացուցիչ ժամանակում: Այստեղ նույնպես ոչ-ոք չկարողացավ փոփոխություն մտցնել հաշվի մեջ և միայն 11մ հարվածաշարում դիպուկության շնորհիվ բրազիլացիները կշարունակեն պայքարը 1/4 եզրափակիչում:
Բրազիլիա-Չիլի՝ 1-1 (11մ. 3-2)