Բրազիլական Ռասիֆի քաղաքում զանգվածային անկարգություններ են սկսվել Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ Բրազիլիա-Գերմանիա հանդիպման ավարտից հետո, այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Խաղի արդեն 29-րդ րոպեին բրազիլացիները պարտվում էին 0-5 հաշվով: Եվ երկրպագուները սկսում էին անհանգստություն դրսևորել:
Տեղի ոստիկանությունն էլ արցունքաբեր գազ է կիրառել նրանց հանգստացնելու համար: