«Բուրանովսկիյե բաբուշկի» խումբը նոր երգ է ներկայացրել, որը կոչվում է «Ветерок» և այն նվիրված է Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերին: Ըստ շրջանառվող լուրերի` տատիկները երգը կատարելու են նաև օլիմպիադայի ժամանակ:
Հիշեցնենք, որ «Բուրանովսկիյե բաբուշկի» խումբը ներկայացրել է Ռուսաստանը Բաքվում տեղի ունեցած «Եվրատեսիլ 2012»-ին և գրավել է երկրորդ հորիզոնականը: