▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բուժաշխատողների աշխատավարձերը կբարձրանան

Նոյեմբերի 1-ին ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներիհամատեղ նիստում Արա Բաբլոյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվեցին «2014 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված առողջապահության ոլորտին հատկացվելիք եկամուտներն ու ծախսերը:

Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրեց ոլորտի ֆինանսական ցուցանիշներն ու հատկացումները: Մասնավորապես՝ 2014 թվականի պետական բյուջեի նախագծով առողջապահության բնագավառի ծախսերը նախատեսված են 80.695.9 մլն դրամ: Ծախսերի աճը 2013թ. պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ 8,676.1 մլն դրամ է ՝ 12%:

Պավել Սաֆարյանը նշեց, որ «Արտահիվանդանոցային ծառայություններ»-ի համար նախատեսվում է տրամադրել 26,668.4 մլն դրամ, «Հիվանդանոցային ծառայությունների» համար՝ 34,497.2 մլն դրամ, «Հանրային առողջապահական ծառայությունների» համար՝ 3,983.2 մլն դրամ: Փոխնախարարի խոսքով՝ 2014 թվականին առողջապահական ոլորտի հիմնական ուղղություններից մեկն է լինելու նաեւ բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացումը: Նախատեսվում է բժշկի միջին հաշվարկային աշխատավարձը դարձնել 178.000 դրամ, վարչական աշխատողինը՝ 132.000 դրամ, իսկ սպասարկող եւ միջին անձնակազմի հաշվարկային աշխատավարձը 76.000 դրամ: Ըննդհանուր առմամբ աշխատավարձերի բարձրացմանը ուղղվել է 2.6 մլրդ դրամ:

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ներկայացրեց ոլորտի ծրագրային քաղաքականությունը՝ նշելով, որ 2014 թվականի առողջապահության համակարգում շարունակվելու են համակարգային բարեփոխումները՝ ուղղված բնակչության համար բժշկական ծառայությունների մատչելիության եւ որակի բարձրացման, ինչպես նաեւ պետական բյուջեից հատկացված միջոցների առավել նպատակային օգտագործման ապահովմանը: Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ 2014-ին նախատեսվում է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժշկական եւ ֆունկցիոնալ ախտորոշման մասնաշենքերի վերանորոգում, եւ ոսկրածուծի պատվաստման եւ թերապիայի բաժանմունքի հիմնադրում, ուռուցքաբանության հայկական գերազանցության կենտրոնի երկու մասնաշենքերի փաստաթղթերի մշակման ավարտ, Մեղրու բժշկական կենտրոնի, Վանաձորի բժշկական կենտրոնի նոր շենքերի եւ Բերդի բժշկական կենտրոնի կցակառույցի շինարարական աշխատանքների իրականացում, Կապանի բժշկական կենտրոնի, Ճամբարակի առողջության կենտրոնի, Մեծամորի բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունքի վերանորոգման շինարարական աշխատանքներ:

Համայանքներում նախատեսվում են վեց ամբուլատորիաների վերանորոգում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին