Կառավարության այսօրվա նիստից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
Երբ նախարարը հիշեցրեց, որ այսօր նաև բուժաշխատողների օրն է՝ ՀՀ վարչապետը կատակեց՝ Բուժաշխատողի օրը Ձեր՝ նախարար նշանակվելուց հետո՞ է փոխվել...
Ապա՝ կառավարության անունից շնորհավորեց բուժաշխատողներին՝ մասնագիտական տոնի առիթով: Նիկոլ Փաշինյանի ՝ կառավարության նիստում հնչեցրած խոսքի մյուս մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև`Առողջապահության նախարարն իր ծննդյան օրը պատվաստվել է և ցուցադրել ուղիղ եթերում